Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ադրբեջանը դուրս չի գալու ՀՀ օկուպացված տարածքներից

Ադրբեջանը դուրս չի գալու ՀՀ օկուպացված տարածքներից
28.10.2024 | 20:54

Մի քանի օր առաջ Ալիևը հաստատեց ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Դա տեղի ունեցավ Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի հանդիպումից անմիջապես հետո։ Ալիևի թվացյալ կառուցողական, բայց իրականում ոչ մի էական բան չփոխող այս քայլը արվեց փաստացի ռուսական ձևաչափում տեղի ունեցած քննարկումներից հետո։ Հիշեցնեմ նաև, որ դա արվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Բայդենը նամակներ էր հղել Ալիևին, իսկ այնուհետև նաև՝ Փաշինյանին։

Քանի որ ես վերլուծությունները կառուցում եմ գերազանցապես փաստերի հիման վրա, ուստի, մինչ այս թեմային անդրադառնալը, մշտադիտարկման ենթարկեցի ադրբեջանական ողջ լրատվադաշտը՝ «վայելելով» նաև ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկումը։

Այստեղ հնչող ուղերձներից էլ պարզ դարձավ, որ այս քայլն արվել է ընդդեմ արևմտյան միջնորդության և հօգուտ՝ ռուսականի՝ հետագայում այս ձևաչափում նոր ձեռքբերումներ գրանցելու ակնկալիքով։ Հաղորդման մեջ հաղորդավարն անդրադառնում է Բայդենի նամակին ու նշում, որ հենց ԱՄՆ-ն է իբր դեմ խաղաղության ձեռքբերմանը, իբր զինում է Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի և այլն։ Այս համատեքստում ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հիշեցնում է այդ պետության դիրքորոշումը՝ իրենք որևէ թուղթ չեն ստորագրելու։

Ավելին ասեմ, կարգը հաստատելուց հետո վստահորեն Ադրբեջանը դուրս չի գալու ՀՀ օկուպացված տարածքներից։ Ես շատ երջանիկ կլինեի սխալվել իմ կանխատեսումներում, բայց, ամեն դեպքում, ուզում եմ հիշեցնել ևս մեկ անգամ այս տարվա հունվարի 10-ի Ալիևի ելույթը, որտեղ նա բառացի ասել էր․

«Այնպես որ, իհարկե, մենք ոչ մի տեղ հետ չենք գնալու։ Ոչ 2021 թվականի մայիսի դիրքերից, ոչ 2022 թվականի սեպտեմբերի դիրքերից, մենք հետ քայլ չենք անում, քանի որ այդ սահմանը պետք է սահմանվի։ Սակայն մեր գտնվելու վայրը, որը ներկայումս վիճարկվում է Հայաստանի կողմից, չի ներառում որևէ կարգավորում։ Այն դիրքերն ու բարձունքները, որտեղ մենք կանգնած ենք, նախկինում երբեք բնակեցված չեն եղել։ Այսօր Հայաստանը շարունակում է օկուպացնել մեր գյուղերը, և դա անընդունելի է։ Կրկին ուզում եմ նշել, որ այս հարցը կհստակեցվի այս ամսվա վերջին՝ հանձնաժողովների նիստի ժամանակ»։

Ալիևն արձանագրել էր, որ 2021 թվականի մայիսին, նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին ձեռնարկած գործողություններն ու ագրեսիաները նպատակ են ունեցել վերահսկողություն սահմանել Հայաստանի միջպետական սահմանների նկատմամբ։ Նա նշել էր․ «Ջերմուկ քաղաքը` մեր նախկին իրական անունով Իստիսու քաղաքը, հենց մեր դիմաց էր: Ո՞վ կարող էր մեզ կանգնեցնել: Մեր նպատակը մեր սահմանը պաշտպանելն էր։ Մենք պետք է ունենայինք այն բարձունքները, որպեսզի կարողանայինք մեր աչքերով տեսնել Հայաստանի ծրագրերը։ Այս թեմայի շուրջ զրույցի ժամանակ մի արևմտյան պաշտոնյա ինձ ասաց, որ դու արբանյակ ունես և այն կարող ես տեսնել արբանյակից։ Ես նրան ասացի, որ իմ աչքերն իմ արբանյակն են։ Ես պետք է դա տեսնեմ իմ աչքերով»։

Ուստի եզրակացությունը հստակ է՝ Ալիևը շարունակում է գործընթացի շրջանակներում քաղել առավելագույնը՝ տեղափոխելով այն հարթակից հարթակ, քննարկումից քննարկում և հստակ իմանալով, որ այս փուլում որևէ թուղթ չի ստորագրելու Հայաստանի հետ։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4103

Մեկնաբանություններ